Դանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին
Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը հայտարարել է Թեհրանից իրենց դեսպանին հետ կանչելու մասին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, նմանօրինակ քայլի պատճառ է դարձել հարձակումը, որը երկրի տարածքում պատրաստում էր իրանական հետախուզությունը։ Նա նաև խոստացել է, որ Դանիան պնդելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է իրանական անջատողական շարժման դանիական մասնաճյուղի առաջնորդի սպանության նախապատրաստմանը։ Սպանության մեջ մեղադրվում է իրանական ծագմամբ Նորվեգիայի քաղաքացի։