Շինարարությունների թույլտվությունների առումով Հայաստանն այդքան էլ լավ վարկանիշ չունի. Doing Business-2019
«Շինարարությունների թույլատրման առումով Հայաստանը դասակարգվում է 98-րդ տեղում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցի ներկայացման ժամանակ։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սա նշանակում է, որ կազմակերպություն գրանցելուց հետո, որի ցուցանիշով Հայաստանը 8-րդ տեղում է, հնարավոր չի լինում շարժվել առաջ։
«Կառավարության նպատակն ու առաջիկա անելիքը պետք է լինի բոլոր այն ուղղությունները, որտեղ ունենք ակնհայտորեն թերի կարգացորումներ, բարձրացնել գոնե միջինից բարձր»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոնը ևս նշեց, որ շինարարությունների թույլատրման առումով Հայաստանն այդքան էլ լավ վարկանիշ չունի, և որ ընթացիկ աշխատանքներ են տարվում Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի բարելավվեն շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը։
Նա նաև հավելեց, որ մի շարք այլ ցուցանիշներով ևս Հայաստանը բարելավման կարիք ունի։
«Ինչ վերաբերում է վարկերի ստացմանը, այստեղ ևս կարող ենք որոշակի առաջընթաց արձանագրել։ Օրինակ, վարկերի ստացման համար ձեռնարկատերերին հնարավորություն կտրվի իրենց շարժական գույքն օգտագործել որպես գրավի առարկա, ինչը լավ է», - ասաց Սիլվի Բոսութղոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում