«Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը: Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, մինչև նոյեմբերի 5-ը պետք է լրացնեն հայտաձևը:
Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնեն դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ աշխրահահռչակ ֆրանսահայ Շարլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի խոշորագույն օդանավակայանների մեկ երրորդն անվանի մարդկանց անուններն են կրում
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան