Փորձել են ԱՄՆ-ից զենք ներմուծել Հայաստան
Այս տարվա հուլիսի 25-ին նախադեպը չունեցող դեպք է բացահայտվել «Կարգո» բեռնային համալիրում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։
«ԱՄՆ-ից փոստային առաքանու մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ հատ «Rochester» տեսակի ինքնաձիգ և մեկ հատ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն, ԱՄՆ-ից փոստի առաքանու միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նախադեպը չունեինք», - նշեց նա:
Վ.Վարդանյանի խոսքով, մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը Հայաստան կանխվել է, հարուցվել է քրեական գործ: Նա ասաց, որ զենքերը փաթեթավորվել էին այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը ցույց չէր տալիս, որոշակի կասկած էր առաջացել, բացել էին առաքանիները և բացահայտվել դեպքը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ
- ՊԵԿ. Քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր
- ՊԵԿ. Գվատեմալուհին ու ղազախուհին փորձել են Երևանով թմրանյութ տեղափոխել Թուրքիա
- ՊԵԿ-ն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել
- ՊԵԿ. Բացահայտվել է թմրանյութի ապօրինի տեղափոխման դեպք
- ՊԵԿ. կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք
- ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված