Անտոնիո Կոնտեն չի ցանկացել գլխավորել «Ռեալը»
Հայտնի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով այս տարվա հուլիսին լքել է լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը, որոշել է հրաժարվել մարդիյան «Ռեալում» աշխատելուց։
Վեստի.ռու կայքը, հղում անելով Sky Sports-ին, գրում է, որ իտալացին պատրաստ չէ ղեկավարել «Ռեալը», քանի որ «այդ նախագիծը իրեն հարմար չէ»։ Կոտեն նախատեսում է մինչև 2019 թվականի ամառ երկարաձգել իր ժամանակավոր «հանգիստը»։
Ավելի վաղ «Ռեալի» ղեկավարությունը որոշել էր ազատել Յուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արգենտինացի Սանտիագո Սոլարին։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալը» կարող է նոր խաղացողների վրա մոտ 400 միլիոն եվրո ծախսել
- «Ռեալը» Ռոնալդուին փոխարինող է փնտրում
- «Ռեալը» մտադիր է Ռոնալդուի փոխարեն երկու խաղացող գնել
- Պոչետինոն՝ «Ռեալ»-ի մարզիչի պաշտոնի գլխավոր թեկնածու
- Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից
- Զիդան. «Ռեալը» պետք է կատարյալ խաղ ցույց տա
- «Ռեալը» մտադիր է դատի տալ Ժերար Պիկեին