Արտակ Բեգլարյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստում Արտակ Բեգլարյանն այսօր ընտրվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան։ Նա միակ թեկնածուն էր։ Հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտարարեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր։
««Կողմ» 29, «դեմ» չկա»,-հայտարարեց հանձնախմբի նախագահը։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընթերցեց ԱԺ որոշումը՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ ընտրելու մասին, շնորհավորեց Բեգլարյանին, հույս հայտնեց՝ քննարկումների ընթացքում հնչած նկատառումները հաշվի կառնի հետագա գործունեության ընթացքում։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն, պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ որոշումից անմիջապես հետո, պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։
Բեգլարյանն էլ ամբիոնից երդվեց հավատարիմ լինել Արցախի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու ազատությունները։
«Երդվում եմ՝ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,-ասաց Բեգլարյանը։
Ղուլյանը նշեց, որ վաղվանից Բեգլարյանը կարող է անցնել իր պարտականությունների կատարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը
- «Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին