Թբիլիսիում վիրահատում են Երևանից տեղափոխված Հրանտ փղին
Անասնաբույժները Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատում են 23-ամյա Հրանտ փղին։ Նրանք պետք է հեռացնեն փղի երկրորդ ժանիքը, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Կենդանու առաջին ժանիքը մասնագետները հեռացրել էին չորս տարի առաջ։ Վիրաբույժ-ատամնաբույժը և անզգայացնող բժիշկը եկել են Հարավայի Աֆրիկայից։
Վիրահատության գործում ներհգրավվել են նաև վրացի մասնագետներ։ Ընդհանուր առմամբ վիրահատության ժամանակ կաշխատի նվազագույնը 10 հոգի, ասել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։
Նշենք, որ Հրանտ անունով փղին Երևանից Թբիլիսի տեղափոխել էին 2014 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան