Հայտնաբերվել է սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ԱԱԾ և ոստիկանության հետ սերտորեն համագործակցության արդյունքում բացատայտել է ոչ միայն մաքսանենգների, նաև հանցագործության մեջ ներգրաված ամբողջ խմբեր, զենք զինամթերք, թմրանյութերի մաքսանենգության դեպքեր։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով հունվար-հոկտեմբերին կատարված աշխատանքը։
Հայտնաբերված դեպքերից ամենաուշագրավը, նրա ներկայացմամբ, սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառով զբաղվող հայտնի խումբ էր, հայտնաբերել են 600 գրամ հաշիշ և 20 գրամ այլ տեսակի թմրանյութ։ Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում կանխվել է մաքսային իրավախախտումների 126 դեպք, 70-ով հարուցվել են քրեական գործեր։
Տասը ամիսներում հայտնաբերել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակներ, այդ թվում նաև թմրանյութերի պարունակությամբ քաղցրավենիքներ։ Կանխվել են թմրանյութերի արտահանման դեպքեր։
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բավականին շատ խմբաքանակ հայտնաբերել են փոստային առաքանիներում։ Մասնավորապես, փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել հաշիշի յուղ պարունակող էլեկտրոնային ծխախոտներ, Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր:
Վ. Վարդանյանն ընդգծեց, որ ՀՀ-ում թմրամիջոցների մաքսազերծում չկա, դրանք բերվում են մաքսանենգ ճանապարհով ու քրեորեն պատժելի են, հնարավոր բոլոր փորձերը փորձում են կանխել։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Գվատեմալուհին ու ղազախուհին փորձել են Երևանով թմրանյութ տեղափոխել Թուրքիա
- ՊԵԿ. Բացահայտվել է թմրանյութի ապօրինի տեղափոխման դեպք
- ՊԵԿ. կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք