Եղածից պետք է շնորհակալ լինել ու ձգտել ավելիին. Լևոն Ջուլֆալակյան
Բուդապեշտում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ բերեց՝ Արթուր Շահինյանը /87 կգ/ և Մաքսիմ Մանուկյան՝ /82կգ/ ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հանդիպմանը այս երկու բրոնզե մեդալները հաջողություն համարեց։
Լրագրողների դիտարկմանը, թե ըմբշամարտի հավաքականից Հայաստանում միշտ ոսկե կամ արծաթե մեդալների են սպասում, Ջուլֆալակյանը պատասխանեց. «Բրոնզն էլ է հաջողություն, բայց հավաքականը աշխատանքը միշտ շարունակում է ու միշտ ձգտելու է ավելիին»։
Խոսելով Արթուր Շահինյանից, նա նշեց, որ աշխարհի առաջնությունում նրա մեդալին շատ էր սպասել. «Շահինյանը Եվրոպայի առաջնությունից երկու բրոնզե մեդալ ուներ, նա արժանի էր այս մեդալին։ Եղածից պետք է շնորհակալ լինել ու ձգտել ավելիին»։
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին /97 կգ/, ով վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել երրորդ տեղի համար պայքարին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց. «Վնասվածքը ճնշեց նրան և չկարողացավ շարունակել պայքարը։ Նա դեռ չի հետազոտվել։ Կհետազոտվի և հուսանք հետո ամեն ինչ լավ կլինի»։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ նշեց, որ Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Սաֆարյանը, ովքեր պայքարն ավարտեցին մեկ քառորդ եզրափակչում, մեծ շանսեր ունեին հաղթելու։
«Հավաքականում պետք է տեղի ունենա սերնդափոխություն։ 23 տարեկանների կազմից, առաջիկա մեկ երկու տարիներին տեղի կունենա այդ փոփոխությունը»,- ասաց Կուրղինյանը։
Մարզիչները նաև հայտնեցին, որ առաջիկայում 20-23 տարեկանների Ըմբշամարտի աշխարհի առաջնությանն անպայման կմասնակցեն։
Հարակից հրապարակումներ`
- Երկու բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունից
- Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է
- Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան