«Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից և տրամադրելով բաժանորդներին մշտապես թարմացվող ժամանակակից ծառայություններ՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան սպառողների համար եթերը մշտապես համալրում է ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական հեռուստաալիքներով ու բովանդակությամբ։
«Հեռուստաեթերի բովանդակությունը մեզ համար մշտապես եղել է առաջնային, և տարիների ընթացքում շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ժամանակակից, արդիական, դիտարժան, բազմաժանր բովանդակություն բոլոր տարիքային խմբերի բաժանորդների համար՝ սա է կարգախոսը, որով ընտրվում, նորացվում և թարմացվում է հեռուստաալիքների ցանկը։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բաժանորդ գտնի իրեն հետաքրքրող բովանդակությունը՝ դա կլինի հաղորդում, ֆիլմ, նորություն, սերիալ, մուլտֆիլմ, թե՝ այլ բովանդակություն»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ընկերությունից հայտնում են, որ «Ռոստելեկոմ»-ի և «Շանթ» հեռուստաընկերության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ նոյեմբերից սկսած «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը` Շանթ Պրեմիումը, Շանթ Սերիալը, Շանթ Մյուզիքը և Շանթ Նյուզը, նույնպես կհեռարձակվեն «Ռոստելեկոմ»-ի ցանցով։ Հայաստանյան հեռուստադիտողի կողմից այդքան սիրված «Շանթ» հեռուստաալիքները մշտապես բարձր վարկանիշ են վայելել հեռարձակվող որակյալ նորությունների, հեռուստասերիալների, բազմաբնույթ և բազմաժանր բովանդակության շնորհիվ։
«Շանթ հեռուստաընկերության հետ բազմամյա համագործակցությունը շարունակվում է և մենք ուղղում ենք մեր միջոցները հայաստանայն հեռուստաընկերության զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով հեռուստաալիքի դիտելիության բարձրացմանն ու բովանդակության զարգացմանը։ Որպես զարգացում առաջիկայում կներկայացվեն հատուկ ուղղվածությամբ նոր հեռուստաալիքներ «Շանթ»-ի փաթեթի շրջանակներում։ Համոզված եմ, որ այս զարգացումների և մեր ներդրումների շնորհիվ հայասատանյան հեռուստաեթերը էլ ավելի ակտիվ կզարգանա՝ հանրությանը ներկայացնելով դիտարժան և հետաքրքիր բովանդակություն, ինչպիսին մշտապես եղել են «Շանթ» հեռուստաալիքները»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հեռահաղորդակցության ոլորտը շարունակական զարգացումներ է ապրում և «Ռոստելեկոմ»-ը պարբերաբար բարելավում է եթերը՝ համալրելով ոչ միայն տեղական, այլ նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքներով։
Միայն 2018թ. ընթացքում «Ռոստելեկոմ»-ի հեռուստաեթերը արդեն իսկ համալրել են այնպիսի սիրված հեռուստաալիքներ, ինչպիսիք են Spike, Bloomberg, Fast&FunBox HD, FightBox HD, ArmNews 24, M-1 Global, Zee TV, Малыш, Բազմոց, Մուզզոն, Ֆիթնես, Матч! Премьер, НТВ Право, НТВ Сериал, НТВ Стиль, History 2, RTVi, Sony Channel, Sony Sci-Fi, HDL, SONGTV HD Armenia, Շանթ Նյուզ HD, Շանթ Սերիալ HD ալիքները։
Առավել մանրամասն տեղեկատվություն «Ռոստելեկոմ»-ի կողմից հեռարձակվող հեռուստաալիքների մասին ներկայացված է ընկերության կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
- «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ առցանց բաժանորդագրություն ձևակերպողների համար
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ անցկացվելու է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին