Աշխարհում ամենաբարձր արձանը
Աշխարհում ամենաբարձր արձանը Հնդկաստանում է։ Բացումն այսօր է։ Բացելու է անձամբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Սարդար Վալլաբխայ Պատելի արձանը կանգնեցվել է վարչապետի հարազատ Գուջարատ նահանգում։ Հուշարձանի բարձրությունը 240 մետր է, արված է երկաթից և բրոնզից։ Երկու անգամ բարձր է ամերիկյան Ազատության արձանից։ Այսպիսով, այն աշխարհում ամենաբարձր արձանն է՝ գերազանցելով նախորդ ռեկորդը՝ Չինաստանում Բուդդայի 153 մետրանոց արձանին։ Եվրանյուզը գրում է, որ այն ստեղծելու համար անհրաժեշտ է եղել 420 միլիոն դոլար։
Սարդար Վալլաբխայ Պատելին անվանել են «Երկաթե մարդ», նա կարևոր դերակատարություն է ունեցել անկախությունից հետո գրեթե 500 իշխանության ինտեգրման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան