Հոլիվուդում չնկարահանված 100 լավագույն ֆիլմերը
BBC Culture հրատարակչությունը կազմել է բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմերի ցուցակը, որոնք չեն նկարահանվել Հոլիվուդում։ Ցուցակի կազմմանը մասնակցել են աշխարհի 43 երկրից քննադատներ։ Ցուցակում ընդգրկված 100 ֆիլմը 67 ռեժիսորի աշխատանք է, 24 երկրից, 19 լեզվով։
BBC Culture խմբագիրները կազմել են ցուցակը բալերի բարդ համակարգով։ Ցուցակի առաջին տեղում է Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայներ» ճապոնական գեղարվեստական ֆիլմը, այնուհետև՝ Վիտորիո Դե Սիկայի «Հեծանիվներ առևանգողները», Յաուզդզիրո Օդզուի «Տոկոյան պատմություն»։ Լավագույն հնգյակում են Ակիրա Կուրոսավայի «Ռասեմոն» և Ժան Ռենուարի «Խաղի կանոններ» ֆիլմերը։
Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվել է Ինգմար Բերգմանի «Պերսոնա», Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես», Ֆրանսուա Տրյուֆֆոյի «400 հարված», Վոնգ Կար-Վայի «Սիրային տրամադրություններ», Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմերը։
Ցուցակում ընդգրկված են ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Հայելի» և «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմերը՝ համապատասխանաբար 20-րդ և 40-րդ տեղերում են, «Ստալկեր»-ը 49-րդն է, «Սոլյարիս»-ը՝ 57-րդը։ Էլեմ Կլիմովի «Գնա և նայիր» ֆիլմը ցուցակի 59-րդ տեղում է, Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» 24-րդ տեղում է։ Ցուցակում է նաև Ասգար Ֆարհադիի «Նադերայի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան