Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
Նախօրեին Ախալքալաքի Սակրեբուլոն քաղաքի Մալխասյան փողոցը վերանվանել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ։ Աղմաշենեբելի խաչմերուկի հարևանությամբ գտնվող պուրակը ևս անվանակոչվել է աշխարհահռչակ երգչի անունով:
Jnews-ը գրում է, որ բնակիչները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որպեսզի Ախալքալաքի փողոցներից մեկը վերանվանվեր Շառլ Ազնավուրի անունով: Այդպիսով, ախալքալաքցիները իրենց մեծարանքն ու հարգանքն են արտահայտում ֆրանսահայ երգչին:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
- Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին
- Հնարավոր է Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանակոչվի
- Կիևում ի հիշատակ Ազնավուրի հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան