«Ամերիաբանկ»-ը՝ FAST-ի ֆորումի «Ինովացիոն էկոհամակարգ» սեսիայի հովանավոր
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպված «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումում Ամերիաբանկը հանդես եկավ որպես «Ինովացիոն էկոհամակարգ» անվանումը կրող սեսիայի հովանավոր:
Բանկից հայտնում են, որ Ամերիաբանկից որպես բանախոս հանդես եկավ Բանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 29-31ը Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում:
Ֆորումը համախմբել էր արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fast.foundation
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին