Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ
Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Շուխաևի աշխատանքները դառնալու են Christie's աճուրդային տան կազմակերպած ռուսական արվեստի աճուրդի թոփ-լոտերը։ Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացվելու է 268 լոտ՝ ներառյալ գեղանկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի գլուխգործոցներ։
Հ.Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:
Վասիլի Շուխաևի երկու նկարները գնահատվել են 390-650 հազարական դոլար։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու, Տիցիանի աշխատանքները ցուցադրվելու են Ռուսական պետական գրադարանում
- Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս
- Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել
- Մոսկվայում անհայտ անձը գողացել է Այվազովսկու կտավը
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
- Կայանալու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համերգ
- Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
- Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
- Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
- Ազգային պատկերասրահը նախապատրաստվում է Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին