Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանին Մինսկի կողմից սպառազինության մատակարարման հարցը։ Գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք քննարկել ենք ամենքին ու ամեն ինչ։ Ինչ վերաբերում է Բելառուսի որոշմանը այս կամ այն երկրին զենք վաճառելու մասին, եկեք մի կողմ թողնենք: Մենք շատ բարեկամական և կոնֆիդենցիալ խոսակցություն ենք ունեցել»,-ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասել է Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կայացել էր երեկ։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ եմ անում բոլորին՝դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան
- Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին. Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր
- Հայ-ադրբեջանական սպառազինության մրցավազքը «հետբոլտոնյան» շրջափուլում
- Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի. Շարմազանով
- Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզների» վաճառքն անընդունելի է. Փաշինյան
- Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան