Դաշնակահար Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա նոյեմբերի 13-ին
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։
Հոկտեմբերի 31-ի համերգի համար վաճառված տոմսերը ուժի մեջ են նոյեմբերի 13-ի համերգի համար։
Երևանյան համերգի ընթացքում Բորիս Բերեզովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև ջութակահար Դենիել Ռոհնը՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Հարակից հրապարակումներ`
- Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան
- Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հանդես կգա Խաչատրյանի փառատոնի շրջանակում
- Դաշնակահար Բորիս Բերեզովսկին մենահամերգով հանդես կգա Հայաստանում