Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
Կոնվերս Բանկն ամփոփել է «Խնայողությունների իմ տարբերակը» գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգևատրելով 100.000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով:
Բանկից հայտնում են՝ խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկը մասնակցել է նաև Խնայողությունների օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով Բանկի 25-ամյակի կապակցությամբ վերջերս ներդրված «Կոնվերս 25» ավանդը:
«Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին ներկայացված «Կոնվերս-25» ավանդի հիմնական առավելություններն են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը»,-ասել են Բանկում:
Ներկայում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Իսկ Բանկի՝ Հաճախորդներից ներգրավված միջոցների պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 175 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին