Համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. Բաբուխանյան
Համաներման մասին օրինագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելությում ասաց, որ երեկ կողմ է քվեարկել նախագծին, որ շատ հայրենակիցներ, ովքեր մանր-մունր հանցանքների համար են դատապարտվել, իսկ ոմանք նույնիսկ անմեղ են և դարձել են կոռումպացված դատավորների անարդար վճիռների զոհ, ազատ արձակվեն բանտերից։
Սակայն նշեց, որ հարց ունի ՊՊԾ գունդը գրաված խմբի վերաբերյալ, որոնց գործողությունների հետևանքով երեք զոհ է եղել։
«Անհասկանալի է, կառավարությունն ընդհանրապես ունի՞ որևէ սկզբունք։ Երբ ես առաջարկում էի ավելի շատ վարորդների ներել, դուք ասում էիք՝ չի կարելի ներել այն վարորդներին, որոնք տուգանվել են ոստիկանի հրահանգին չենթարկվելու համար, ինչը, ըստ ձեզ, շատ լուրջ և աններելի իրավախախտում է, բայց մի խմբի գործողությունները, որի արդյունքում սպանվել և պատանդառվել են ոստիկաններ, դուք համարում եք ներելի, տարօրինակ է։ Անհասկանալի է, այդ ի՞նչ մոտեցում է, երբ համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա։ Վաղը դուք նույն մոտեցումը կցուցաբերեք ձեր հորեղբոր տղու, քեռու աղջկա հարևանի վրա և այլն։ Այո, ժամանակին եղել են մեկ երկու նման դեպքեր, բայց դա չի արդարացնում այսօրվա ձեր գործողությունները»,- ասաց Բաբուխանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այստեղ տարօրինակ ուղերձը կա հասարակությանը, այն է՝ «իշխանափոխության համար բոլոր հանցանքները ներելի են, բայց չե՞ք մտածում, որ մի օր էլ նույն ուղտը չոքելու է ձեր դռանը»։
«Այդ դեպքում ինչու՞ Նորք Մարաշի գործով անցնող անձանց վրա չի տարածվում համաներումը, քանի որ նրանց արարքների վտանգավորությունը մի քանի անգամ նվազ է, քան ՊՊԾ գունդը գրավողների, իսկ հետևանքներ ընդհանրապես չկա»,- հավելեց Հայկ Բաբուխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյանը Զեյնալյանի ուշադրությունը կրկին հրավիրեց ցմահ ազատազրկվածների հարցի վրա
- Շատ կարևոր է, որ համաներված յուրաքանչյուր դատապարտյալ իրեն հաշիվ տա. Արտակ Զեյնալյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց Համաներման մասին օրինագիծը
- Համաներվածների ինտեգրման համար անելիք ունի նաև քաղաքացիական հասարակությունը. Զեյնալյան
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- Քրեական գործերով համաներման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան