Մեկնարկեց «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորհրդաժողովը
Այսօր Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովը, որի նպատակն է քննարկել 21-րդ դարում սահմանադրական ապահովման հիմնահարցն ու մեխանիզմը։
Խորհրդաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, Մոնղոլիայի ՍԴ նախագահը, Բոսնիա Հերցեգովինայի ՍԴ փոխնախագահը, սահմանադրական և գերագույն դատարանների դատավորներ, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի տարբեր միջազգային տրիբունալների գործող և պաշտոնաթող դատավորներ, ճանաճված փաստաբաններ և օտարերկրյա բարձրաստիճան այլ անձինք։
Այսօր և վաղը խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն արդարադատության և սահմանադրականության արդի մարտահրավերները, մասնավորապես արդյունավետ արդարադատության մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակներում դատական իշխանության անկախության ապահովումը, իրավունքի գերակայության միջոցով ժողովրդավարության հետագա ամրապնդումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին