Կրեմլի պալատում «Ուրարտու» մրցանակաբաշխությունը կնվիրվի Շառլ Ազնավուրի հիշատակին
Ռուսաստանի հայ երիտասարդների նախաձեռնած «Ուրարտու» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության արարողությունը նվիրված կլինի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։
«Անցյալ տարի Շառլ Ազնավուրի օրհնությամբ, մենք գնացինք ռիսկի, ինքնուրույն իրականացրեցինք նման լայնածավալ ծրագիր: Մենք միշտ երազում էինք ստեղծել մի մեխանիզմ, որը կնպաստի սերունդների շարունակականությանը: Մեր նպատակն է պահպանել միասնությունը, մշակույթն ու հոգևորությունը: «Ուրարտու» մրցանակաբաշխությունը մենք նվիրում ենք մեր ուսուցչին որպես հիշատակի և անսահման հարգանքի նշան», - ասել է մրցանակաբաշխության կազմկոմիտեի համանախագահ Անուշ Կիրակոսյանը:
Կազմակերպիչները հիշեցրել էին, որ մաեստրոն անձամբ էր մասնակցել «Ուրարտու» առաջին մրցանակաբաշխությանը:
Համերգին ելույթ է ունենալու դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ֆրանսահայ երգիչներ Ռոզի Արմենը և Ժան Տատլյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և ուրիշներ։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- «Ազնավուրն առաջնորդվում էր՝ «Իմ երկիրը ֆրանսերեն լեզուն է» խոսքերով, ինչը իմաստավորում է մեր կազմակերպությունն ու այսօրվա հավաքը». Մոնակոյի արքայազն