2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
«2018 թվականին ներդրումներ/ ՀՆԱ հարաբերակցությունը սպասվում է, որ կլինի 23,3 տոկոս, այն ավելին է, քանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում էր 2018-ի համար»,- «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի սպասումը 23,6 տոկոս է։
Ինչ վերաբերում է արտահանում / ՀՆԱ հարաբերակցությանը՝ տեղեկացրեց, որ 2018-ի համար սպասվում է, որ շուրջ 38, 7 տոկոս, իսկ 2019-ի համար՝ 41 տոկոս։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան էլ նշեց, որ 2018 թվականի առաջին ութ ամիսներին բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է և սպասվում է, որ տարվա արդյունքով տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված 2018-ի պետբյուջեի հիմում դրված ցուցանիշը։
«Տնտեսական աճի ձևավորման մեջ կարևոր դեր են ունեցել առաջարկի կողմից ծառայությունների և շինարարության ճյուղերում գրանցված արտադրողականության աճը, պահանջարկի կողմից՝ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ընդլանվող դրամավարկային քաղաքականությունը, որը խթանել է առավելապես մասնավոր ներքին պահանջարկը»,- նշեց ԿԲ նախագահը։
Ինչ վերաբում է 2019 թվականի պետբյուջեի նախագծին, Ջավադյանն ասաց, որ գալիք տարվա տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարի պաշտոնակատար. Ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են