Օբամա ամուսինները կէկրանավորեն Մայլք Լյուիսի գիրքը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, ձեռք են բերել Մայլք Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի էկրանավորման իրավունքը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Deadline-ին։ Ակնկալվում է, որ Լյուիսի գիրքը հնարավոր է էկրանավորվի Netflix-ի համար։
Գրքում ներկայացված են Սպիտակ տան մի շարք պաշտոնյաների հարցազրույցներ, ովքեր պատմում են Օբամայի վարչակազմի հեռանալու և Դոնալդ Թրամփի նախագահության սկզբնական շրջանի միջև ընկած ժամանակաշրջանի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք և Միշել Օբամաները կզբաղվեն Netflix-ի ֆիլմերի պրոդյուսերությամբ։