Գտնվել է Ինդոնեզիայում վթարի ենթարկված Boeing 737-ի սև արկղը
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռի սև արկղը գտնվել և ջրից հանվել է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, սև արկղը հայտնաբերվել է ջրի տակ՝ 32 մետր խորության վրա ոչ հեռու այն վայրից, որտեղ վթարի էր ենթարկվել ինքնաթիռը։
Բացի այդ, իշխանությունները սկսել են դիակների նույնականացման գործընթացը։ Ոստիկանությունն արդեն մարդկային մարմինների մնացորդներով 48 պարկ ուղարկել է փորձաքննություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնելու Ջակարտայից դեպի Պանկալպինանգ, աղետի է ենթարկվել։ Ինթնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 13 րոպե անց։ Ինքնաթիռում գտնվել է 189 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամ։ Փրկարարները հայտնել էին, որ ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ զոհվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի բակը պայթեցված է եղել
- Ուղևորատար Boeing 737-ը վթարի է ենթարկվել