Բոլթոնը հայտարարել է Չինաստանի կողմից ռուսական զենքի գողացման մասին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում գողանում է ռուսական ինտելեկտուալ սեփականությունը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ Չինաստանը զինվորական ոլորտի ռուսական ձեռքբերումները գողանում է այնպես, ինչպես նրանք վարվում են ամերիկյան շատ ապրանքների հետ։
«Ռուսաստանը ռազմական համակարգեր է վաճառում, իսկ Չինաստանը դեռևս գնում է դրանք։ Չինաստանը գողանում է ինտելեկտուալ սեփականությունը, կրկնօրինակում, կրկնում»,- ասել է Բոլթոնը։
Նրա խոսքով, Չինաստանն ինքը շուտով կսկսի վաճառել սեփական համակարգերը, ընդ որում՝ ավելի ցածր գնով, քան Ռուսաստանը։