Արմեն Սարգսյան. Երևանը շուտով հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով Յուրի Խաչատուրովը հետ կկաչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին։ Այս պահին ընթանում է որոշակի իրավական գործընթաց այդ ուղղությամբ»,-Մինսկում լրագրողներին ասել է Արմեն Սարգսյանը։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Հայաստանի նախագահը մանրամասնել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա տվյալ երկիրը պետք է որոշի՝ Խաչատուրովին թողնե՞լ այդ պաշտոնին, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի ԱԳՆ. Խաչատուրովի փոփոխման գործընթացը շարունակվում է
- Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան