Հրանտ փղի վիրահատությունը հաջող է անցել
Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը։ «Սպուտինիկ Վրաստանի» հաղորդմամբ, նա անզգայացումից հետո գիտակցության է եկել։ Բարդ վիրահատության համար Թբիլիսի էին հրավիրվել Աֆրիկայից մասնագետներ՝ վիրաբույժ-ատամնաբույժ և անեսթեզիոլոգ։ Վիրահատությունը տվել է ավելի քան երեք ժամ։ Հետվիրահատական վերքն ամբողջությամբ կբուժվի 11 ամսվա ընթացքում։
Վիրահատության ընթացքին հետևել են լրագրողներ, նաև Բի-Բի-Սի-ի նկարահանող խումբը։ Բրիտանական հեռուստաալիքը նոր սերիալ է պատրաստում «Մեծ կենդանիների վիրահատություն» (Big Animal Surgery) անունով, որի մեջ կպատմեն նաև Հրանտ փղի պատմությունը։
Փղի առաջին կոտրված ատամը հեռացրել էին չորս տարի առաջ։ Այդ ժամանակ Հրանտ փիղը ստիպել էր թբիլիսցիներին անհանգստանալ, ովքեր հետևել էին վիրահատության ընթացքին ինտերնետով։ Ինչպես նշում են մասնագետները, նման մեծ կենդանու դեպքում ռիսկային է երկար ժամանակ անզգայացած վիճակում մնալը։
6 տոննանոց փիղը Երևանից Թբիլիսի է տեղափոխվել 2014 թվականին։ Այդ ժամանակ երևանյան և թբիլիսյան կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակել» փղերը. թբիլիսյան Մալկե փղին անհրաժեշտ էր ամուսին, իսկ նրա որդին՝ 6-ամյա Բունկան, Հրանտի փոխարեն Երևան էր տեղափոխվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան