Նիկոլ Փաշինյանը կրկին չընտրվեց
Ազգային ժողովում կրկին չընտրեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա չստացավ կողմ ձայներ,13 ձեռնպահ քվեարկող եղավ։ Դաշնակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Նշենք, որ վարչապետի թեկնածուի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին