Panorama.am-ի հրապարակումից հետո քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն
Panorama.am-ի՝ «Կենտրոնում կանաչ ծառեր են հատվել» հրապարակումից հետո մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Հիշեցնենք, ծառահատումը տեղի էր ունեցել «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում։
Տեղի ունեցածի վերաբերյալ Panorama.am-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել:
«Բացի այդ, դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկություններ է տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը»,-հայտնեցին քաղաքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում