Քաղաքական 17:18 01/11/2018 Հայաստան

«Սասնա ծռեր». Հորդորում ենք Փաշինյանին՝ միջոցներ ձեռնարկել մեր նկատմամբ հալածանքը դադարեցնելու ուղղությամբ

Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ: Նման հայտարարություն է տարածել Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության քարտուղարությունը։

«Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճումը ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ: Ի դեպ՝ Մարտունիում կատարվածի մասին մամուլով անմիջապես տեղեկացրել էինք ՀՀ վարչապետին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել:

Մասնավորապես, ի թիվս վերը նշված դեպքերի՝
ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության Արթիկի գրասենյակում նախատեսված՝ Կուսակցության ներկայացուցիչների և Արթիկում բնակվող քաղաքացիների հանդիպմանը նախորդող օրերին ԱԱԾ տարածքային ստորաբաժանման աշխատակիցները Կուսակցության Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթն ու բովանդակությունը, ԱԱԾ ծառայողներից մեկն այդպիսի նպատակով այցելել է Կուսակցության ներկայացուցչի տուն, իսկ տարածքային ՊՊԾ ստորաբաժանման պետը նույն հարցուփորձն արել է հեռախոսով, արդեն հանդիպման օրը ԱԱԾ ծառայողը ցուցադրաբար իր ավտոմեքենայով հանդիպման ամբողջ ընթացքում կանգնած է եղել գրասենյակի դիմաց, ցույց տալով, որ հետևում է հանդիպման մասնակիցներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հոգեբանորեն ճնշել նրանց, հանդիպումից հետո ԱԱԾ ծառայողն իր ավտոմեքենայով ցուցադրաբար հետապնդել է Կուսակցության անդամներին, զուգահեռաբար՝ ԱԱԾ ծառայողն անթաքույց կերպով փորձել է «իր մարդուն» ներդնել Կուսակցության Արթիկի գրասենյակում և, բնականաբար, մերժում է ստացել, ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաև Գյումրի և հանդիպել Կուսակցության աջակիցներին, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ ԱԱԾ Ախուրյանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գևորգյանը մոտեցել է Կուսակցության աջակիցներին և նրանց հորդորել է հեռու մնալ «Սասնա Ծռեր» կուսակցությունից,
քաղաքացիները տեղեկացրել են նաև, որ Արթուր Գևորգյանն այցելում է Կուսակցության աջակիցների աշխատավայրեր և փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ, ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրի բաժնից զանգահարել են Կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն և ավարտել խոսակցությունը,
գրեթե նույնպիսի վարքագծով աչքի են ընկել նաև ԱԱԾ Իջևանի տարածքային ստորաբաժանման ծառայողները՝ փորձելով այսպես կոչված զրույցի հրավիրելով և հարցումներով հոգեբանական ճնշում գործադրել Կուսակցության Իջևանի տարածքային ներկայացուցիչների վրա, բացի այդ, բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով անձինք հաճախ անթաքույց կերպով հետևում են Կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես նաև բազմաթիվ դեպքեր կան, որոնք առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով վկայում են Կուսակցության անդամներին գաղտնալսելու մասին, մասնավորապես՝ շատ է պատահել, որ միայն երկու հոգու միջև եղած խոսակցություններին գրեթե անմիջապես հետևել են դրանց տրամաբանությանը ճշգրտորեն համապատասխանող գործողություններ:

Եթե ԱԱԾ-ի և Ոստիկանության համակարգված հալածանքի մասին վկայող փաստերին հավելենք նաև արտաքին և հայաստանյան ծագում ունեցող քաղաքական բնույթի այն տեսակետները, ըստ որոնց ժողովրդի շրջանում ակնհայտորեն լայն աջակցություն վայելող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի լինելու կամ պետք է չլինի ապագա Ազգային Ժողովում, ինչպես նաև հիշելով Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերին Ոստիկանության հանցավոր և արհամարհական անգործությունը, ապա կարող ենք եզրակացնել, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքն ունի ծառայամտությունից ավելի խորը արմատներ և ավելի մեծ ընդգրկում:

Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքը դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները երաշխավորելու համար»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}