Նախարարի պաշտոնակատար. Ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի
«Ծառայողական ավտոմեքենաների կրճատումը մշտական ուշադրության կենտրոնում գտնվող հարց է»,- այս մասին «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Նա նշեց, որ որոշակի լուծումներ, կարծես թե, գտել են։
«Մենք կարծում ենք, որ ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի։ Բայց դա չի նշանակում, որ ծառայոxական նպատակով մարդկանց տեղաշարժվելը չի փոխատուցվի, այսինքն, եթե պաշտոնատար անձը ծառայողական նպատակով ինչ-որ աշխատանք այլ տեղում պետք է իրականացնի և տրանսպորտի կարիք կա, դա kփոխհատուցվի, ուղղակի կփոխվի վերաբերմունքն այդ ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Ջանջուղազյանը հավելեց, որ երբ ամեն ինչ վերջնական որոշվի, կդառնա հրապարակային։
Հարակից հրապարակումներ`
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
- Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների կեսից ավելին պետությանն է վերադարձնում
- Նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կկրճատվի 27-ով, ծառայողական մեքենաներինը՝ 15-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան