ՀՔԾ պետ. Փորձ է արվել կոտրել Մարտի 1-ի գործի ողնաշարը
«Երբ անձին մեղսագրվող արարքների թիվն ավելանում է, որոշում է կայացվում անձին առաջադրած մեղադրանքը լրացնելու, փոփոխելու մասին։ Այս պահին նման որոշում կայացված չէ»,-հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ կառավարության նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքների թիվն ավելացել է։
Ս. Խաչատրյանի խոսքով. «Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին, այդ մասին կտեղեկացնենք»։
Նա հիշեցրեց, որ այդ քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը որևէ ցուցմունք չի տվել, հրաժարվում է, և դա իր իրավունքն է, որևէ մեկը չի կարող ստիպել նրան։
Անդրադառնալով Մարտի 1-ին բանակի նեգրավվածությանը, այդ օրը բանակի կողմից կրակելու մասին հարցերին, ՀՔԾ պետն ասաց, որ շատ փաստեր այս առումով կեղծվել են։ Նա պնդում է, հիմնավորված է, որ բանակը կրակել է։
«Իրականում այս բացահայտումը գնահատում եմ շատ նշանակալի, քանի որ փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքներն ու գործի ողնաշարը կոտրել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի կամ այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքի հնարավոր առաջադրմանը, ՀՔԾ պետն ասաց՝ չի հայտարարելու, թե ե՞րբ, ո՞ւմ ի՞նչ մեղադրանք է առաջադրվելու, ո՞վ է հարցաքննվելու։
Նա նաև նշեց, իր ունեցած տեղեկություններով Մոսկվա մեկնելուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հարցաքննության չի կանչվել։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-իգործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ
- Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան