Հայաստանը հենվել է, հենվում է ու շարունակելու է հենվել ՀՀ ազգային շահերի վրա. Փաշինյան
«Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը և հենվել է, հենվում է ու շարունակելու է հենվել ՀՀ ազգային շահերի վրա»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խնդրանքով անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին:
«Որևէ մեկդ չկասկածի, որ մենք մեր բոլոր գործողությունները կառուցում ենք մեր ազգային, պետական շահերի վրա, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում ևս», - հայտարարեց Փաշինյանը:
Նա հորդորեց բոլորին այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները չվերագրել ՀՀ կառավարությանը և վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները առանձնահատուկ են և պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից:
Հարակից հրապարակումներ`
- Բոլթոնյան ուրվագծեր
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին