Եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով
Խորհրդարանի այսօրվա հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ուղիղ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկության հարցը։
«Բնականաբար կա չգրված օրենք, իշխանությունը փորձում է ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է։ Հիմա քանի որ մենք լսեցինք իշխանության իրականացրած աշխատանքի մասին հաղորդում, ես կփորձեմ պառլամենտական ոճի մեջ մնալ և ներկայացնել իմ կարծիքն այս վեց ամսվա մասին քննադատաբար, բայց կխոսեմ ոչ թե օդից կախված լուրերով, այլ փաստացի այլակրածություն հաղորդել այս քննարկումներին»,- ասաց Շարմազանովը։
Նա նշեց, եր երբ Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ և դրանից առաջ, նա նշել էր, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում։
«Հիմա փորձենք համադրել փաստերը՝ այս վեց ամսվա ընթացքում թռիչքային զարգացում եղել է, թե ոչ։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց այնուամենայնիվ, խոսեմ փաստերով։ Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, տնտեսական ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել, թե վատացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե էժանացել են, և առհասարակա, մեր կյանքը լավացել է, թե ոչ։ Մեր ասելով՝ Հանրապետականին նկատի չունեմ, այլ ժողովրդին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Խոսելով ներդրումային միջավայրից՝ Շարմազանովն ասաց, առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են. «Առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում՝ 9 մլն ԱՄՆ դոլար։ Սրանք պրոֆեսիոնալ տնտեսագետի տվյալներ են։ Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հենվել է, հենվում է ու շարունակելու է հենվել ՀՀ ազգային շահերի վրա. Փաշինյան
- Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
- ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան