ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկում
Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է գումարել, որտեղ քննարկում է վարչապետի ընտրության հարցը։ Պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Թեկնածուին ներկայացնելիս «Ելք» դաշինքի ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ այս առաջադրումը, ինչպես նախորդը, ֆորմալ բնույթ է կրում։
«Մենք նպատակ չունենք այսօր Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետի պաշտոնում։ Այն նիստում վարչապետ չընտրելու պարագայում ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում
- Նիկոլ Փաշինյանը չընտրվեց
- Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին