«Ալաշկերտի» ֆուտբոլիստը որակազրկվել է 4 խաղով, ակումբը` տուգանվել
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Որոշում է կայացվել 4 խաղով որակազրկել «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ջեֆերսոն Ռեիսին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (0:1) մրցավեճում վերջինս ոչ սպորտային վարքագիծ է դրսևորել:
Ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվել է մրցավարին հայհոյելու համար: Բացի այդ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կտուգանվի 100,000 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան