Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության լավագույն արդյունքն է գրանցել
Դոհայում կայացել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ծրագրով տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ մրցումները: Հայաստանի լավագույն բազմամարտիկ Արթուր Դավթյանը գերազանցել է սպասելիքները:
Բազմամարտում հայտավորված 156 մրցակիցների պայքարում նա նախ մտել է եզրափակիչ,այնուհետև 24 ուժեղագույնների պայքարում գրավել է 9-րդ պատվավոր տեղը: Այս արդյունքը լավագույնն է անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ:
Բազմամարտում Արթուրը զարգացրել է որակավորման փուլի հաջողությունը, քանզի բոլոր 6 գործիքների վրա կայուն, հավասարակշիռ ելութներ է ունեցել, վաստակած բարձր`ընդհանուր 83,140 միավորով արժևորել է իր հաջողությունը: Նշենք, որ չեմպիոնի պատվին է արժանացել Արթուր անունով մեր մեկ այլ հայրենակից `Ռուսաստանը ներկայացնող Դալալոյանը:
Հավելենք, որ Արթուր Դավթյանը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք հենացատկերի եզափակչին, իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան