Արմեն Ջիգարխանյանն արդեն տանն է
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, աշխատանքի կգնա 7-10 օրից։ Ռիա նովոստիին այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
«Արմեն Բորիսովիչն արդեն տանն է, բայց բժիշկները խորհուրդ են տալիս դեռ հանգիստ մնա, մեկ շաբաթից կամ 10 օրից նոր կանցնի աշխատանքի»,- ասել է նա։
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մի քանի շաբաթ առաջ։ Հոկտեմբերի 26-ին Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը չէր կարողացել ներկա գտնվել իր թատրոնում «Մոլիեր» ներկայացման պրեմիերային։ Ներկայացումը նվիրված էր Ջիգարխանյանի ծննդյան օրվան։ Թատրոնի կազմակերպչական հարցերով տնօրենն ասել էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը բուժվում է։
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է
- Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
- Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է, նա չի կարողանում քայլել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան