Դիմիտրով. «Հուսով եմ` Աղասին երկար կաշխատի ինձ հետ»
Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին տեղ է գտել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի մարզչական շտաբում: Թենիսիստը պատմել է համագործակցության մասին և հույս հայտնել, որ այն երկարատև բնույթ կկրի:
«Մենք վաղուց ենք միմյանց ճանաչում: Հիմա իսկական պահն է միասին աշխատելու համար: Դեռևս փորձում ենք կազմել հաջորդ մրցաշրջանի օրացույցը: Հուսով եմ, հաջորդ տարի Աղասին ինձ ավելի շատ կուղեկցի մրցաշարերի: Հիմա ամեն ինչ նոր է սկսում:
Անդրեն շատ հետաքրքիր մարդ է, ունի բարի սիրտ: Նա միշտ կիսվում է իր մտքերով և զգացողություններով ինչպես կորտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Աղասին անհավանական կարիերա է ունեցել, նա պատմելու շատ բան ունի: Մեզ դուր է գալիս համատեղ աշխատանքը և մենք ուզում ենք, որ այն երկարատև լինի»,- ասել է Դիմիտրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան