«Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Երևանի այն տարածքներից, որոնք իրացվել են, համարվել են պետական գերակա շահ, օտարվել, իսկ այնտեղ ապրողները հայտնվել են դրսում։ Պատգամավորը նշեց, որ խոսքը վերավերում է Կոնդին, Ֆիրդուսի, Արամի և այլ փողոցներին:
«Հիմա կոնկրետ պայմանավորվածություններ ունենք կոնկրետ գործարարների հետ, բայց այդ ծրագրերի իրականացումը պատճառահետևանքային կապի մեջ է «Հին Երևան» նախագծի իրականացման հետ: Այդ նախագծի իրականացումը կանգնած է, որովհետև Հայաստանի Փոքրիկ երգիչներ երգչախմբին պատկանող շենքի հետ կապված խնդիր է առաջացել․ այն երկու մետր պետք է տեղափոխվի: Քանի դեռ չլուծենք այդ երկու մետր տեղափոխելու հարցը, չի լուծվելու «Հին Երևան» նախագծի գործարկման հարցը, որը շատ խոշոր ներդրումային հարց է, և շղթայական խնդիրներ են առաջանալու նաև Կոնդի և Ֆիդուսիի իրացման գոտու խնդիրների լուծման հետ կապված։ Այդտեղ օրենդրական խնդիր էլ կա։ Երբ լուծենք այդ շենքը երկու մետր տեղափոխելու հարցը, մնացած խնդիրները կլուծվեն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ խորհրդարանն այս հարցում իրենց կաջակցի։
Հարակից հրապարակումներ`
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան