Թբիլիսիի սուրբ Նշան եկեղեցու բակի տապանաքարերը՝ աղբակույտի մեջ
Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու բակի տապանաքարերը փորում և եկեղեցու տարածքից հեռացնում են՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայկական համայնքում:
Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա» լրատվական կայքը, Սուրբ Նշան վիճելի եկեղեցու բակի տապանաքարերը տարհանվել են և հայտնվել աղբակույտի մեջ: Ըստ Ալիք Մեդիայի, շինարարական աղբի հետ միասին՝ տապանաքարերը տեղափոխվել են անհայտ ուղղությամբ:
Այս առիթով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը տեղեկատվություն է տարածել՝ աղբակույտի մեջ նետված գերեզմանաքարերի վերաբերյալ.
«Տեղեկանալով այն մասին, որ Թբիլիսիի հայոց Սբ. Նշան եկեղեցու բակում Կրծանիսի վարչական շրջանի կողմից տարվող կոմունիկացիոն ցանցի աշխատանքների հետևանքով իբր հանված գերեզմանաքարերը հայտնվել են աղբակույտում, Վիրահայոց թեմի աշխատակիցները Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ ներկայացան եկեղեցու մոտ:
Ի պատասխան ժողովրդի մտահոգություններին՝ կապված Սբ. Նշան եկեղեցու մոտ տարվող աշխատանքների, տեղեկացնում ենք, որ գերեզմանաքարերը տեղաշարժված չեն, սովորականի նման գտնվում են իրենց տեղում, աղբը ամբողջությամբ հեռացված է եկեղեցու տարածքից, տարվում են սալիկապատման աշխատանքներ»։
Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Նշանը այն վիճելի եկեղեցիներից մեկն է, որը մշտապես գտնվում է ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի հավակնությունների շրջանակներում: Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թբիլիսիի «Արծաթե» փողոցում:
Եկեղեցին գնտվում է անմխիթար վիճակում: Խորհրդային տարիներին Սբ. Նշանը մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվեց և փակվեց, ինչպես մյուս եկեղեցիները՝ ծառայում էր որպես պահեստարան: Եկեղեցու խարխլման պատճառներից մեկը հրդեհն է, ուստի այժմ եկեղեցին համարվում է վթարային: 2007 թվականին Սուրբ Նշանն արժանացավ Վրաստանի կարգավիճակին: 2007 թվականին եկեղեցին ստացավ Վրաստանի մշակութային ժառանգության կարգավիճակ:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության
- Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու տակի շինության մասը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից
- «Մենք բացակա ենք ազգային բոլոր ճակատներում». Սուրբ Նշանի փլուզված նախասրահը հնարավոր չէ վերակառուցել
- Թբիլիսիում մասնակի փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին
- Սուրբ Նշան եկեղեցում կիրականացվեն ամրակայման աշխատանքեր, իսկ հետագայում՝ վերականգնման
- Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի հանգամանքները ուսումնասիրելու համար հանձնախումբ է մեկնել Թբիլիսի