
Իսպանիայում առաջարկվել է ստեղծել Մեսսի անունով մրցանակ
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն առաջարկել է մրցաշրջանի լավագույն խաղացողին տրվող մրցանակը վերանվանել ի պատիվ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև նշել է, որ արգենտինացուն համարում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողը։
«Ինձ դուր է գալիս այդ գաղափարը, մենք պետք է մտածենք։ Ես կարծում եմ, որ Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ կլինի լավագույնը, նա արդեն լավագունն է։
Մեսսին մեզ ամեն տարի զարմացնում է, թվում է, թե նրա հնարավորությունները սահման չունեն։ Նա լավագույնն է, և ես կարծում եմ, որ լավ գաղափար է մրցաշրջանի լավագույն խաղացողին տրվող մրցանակը կոչել ի պատիվ Մեսսի»,- ասել է Տեբասը։