Երբ լրագրողները թիրախավորվում են, տուժում են հասարակությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Միայն վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող է սպանվել իրենց կենսականորեն անհրաժեշտ աշխատանքն իրականացնելիս։ Տաս դատական գործից ինը չի բացահայտվել, պատասխանատվության չենթարկելով որևէ մեկին։
Իգական սեռի լրագրողները սովորաբար թիրախավորման առավել մեծ ռիսկի տակ են ոչ միայն իրենց լրահաղորդումների, այլև՝ իրենց սեռի համար՝ ներառյալ սեռական բռնության վտանգը։
Միայն այս տարի առնվազն 88 լրագրող է սպանվել։
Հազարավոր լրագրողներ ենթարկվել են հարձակման, ահաբեկման, կալանավորվել կամ բանտարկվել են կեղծ մեղադրանքներով և պատշաճ ընթացակարգին անհամապատասխան։
Սա վրդովեցնող է և չպետք է դառնա նոր նորմա։
Երբ լրագրողները թիրախավորվում են, տուժում են հասարակությունները։
Ես խորապես անհանգստացած եմ հարձակումների աճող քանակով և անպատժելիության դեպքերով։
Կոչ եմ անում կառավարություններին և միջազգային հանրությանը պաշտպանել լրագրողներին և ստեղծել պայմաններ, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց աշխատանքն իրականացնելու համար։
Այս օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում լրագրողներին, ովքեր անում են իրենց աշխատանքն ամեն օր՝ չնայած ահաբեկումներին և սպառնալիքներին։ Լրագրողների և նրանց գործընկերների աշխատանքը հիշեցնում է մեզ, որ ճշմարտությունը երբեք չի մահանում։ Ոչ էլ մեր պարտավորությունն պետք է մարի առ խոսքի ազատության իրավունք։
Լրահաղորդումներ պատրաստելը մեղք չէ։
Եկե՛ք միասին կանգնենք լրագրողների կողքին, հանուն ճշմարտության և արդարության»,- ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է Գուտերեշի ուղերձում։