Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի. Շահեն Հարությունյան
Եթե նոյեմբերի 1֊ին ընդունվի համաներման օրինագիծը, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
«Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի...
Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։
Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։
Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1֊ի գործով ընդունել է համաներում։ Սա հեյրուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։
Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության։
Բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի։ Սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ Վերջերս էլ կատակում էր ԱԺ֊ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։ Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց մի տող, որում ասվում է, որ համաներումը եթե տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորը ուզի թե չուզի ազատ է արձակվում բանտից։ Եվ այստեղ արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չէ։
Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1֊ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից»,- գրել է Շահեն Հարությունյանը։
Համաներման մասին նախագծում նշված է. «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն այսօր է։
2014 թ. հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով»:
Հարակից հրապարակումներ`
- Շատ կարևոր է, որ համաներված յուրաքանչյուր դատապարտյալ իրեն հաշիվ տա. Արտակ Զեյնալյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց Համաներման մասին օրինագիծը
- Շանթ Հարությունյանը խնդրել է պաշտպանին չդիմել դատարան
- Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել. վարչապետի թեկնածու
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել
- Շանթ Հարությունյանը դապարտվեց 6 տարվա ազատազրկման, որդին՝ 4 տարվա
- Շանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը
- Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
- Շանթ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Շանթ Հարությունյանը շարունակում է բուժումը «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան