
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը բողոքարկվելու է
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:
«Դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը
բողոքարկելու է, համարելով, որ որոշումն օրինական չէ»,-հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Նշենք, որ 17.09.2018թ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին: