Փայլանը կոչ է արել ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ, Օսման Քավալայի վերաբերյալ:
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը, դիմելով Թուրքիայի իշխանություններին և դատաիրավական համակարգին, գրել է.
«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է բանտում է և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային »:
Քավալան կալանավորվել էր 2017թ. նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննության շրջանակներում։ Նա մեղադրվում է Թուրքիայի «սահմանադրությունը խախտելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ»։ Քավալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քավալան այցելել էր Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում
- Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորի դեմ
- Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին