Իրավունք 11:51 01/11/2018 Հայաստան

Փաշինյան. ՔԿՀ-ները խայտառակ վիճակում են

«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ ՔԿՀ-ից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք, ի թիվս այլնի, դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները։ Այսինքն, դատապարտյալներին ՔԿՀ-ներում տեղաբաշխելիս այնպես անել, որ նրանք լինեն մերձավոր ազգականների բնակության վայրին ավելի մոտ»,-կառավարության նիստում առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը։

Փոփոխությունն ընդգրկված է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծում։ Այն արդարադատության նախարարությունը մշակել է ՄԻՊ-ի հետ։ Բացի այդ, նախատեսվում է կարճաժամկետ մեկնում տրամադրել դատապարտյալին, երբ նրա երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում։ Բացի այդ, բարձրացվելու է դատապարտյալի կողմից իր հաշվին գնումների գումարային շեմը՝  գործող 30 հազարի փոխարեն ցանկանում են սահմանել 60 հազար դրամ։

«Առավելագույն շեմը սահմանված էր դեռ 2014-ին, բացի այդ վերջին տարիներին գնաճ է տեղի ունեցել, և եղած առավելագույն շեմն արդարացված չէր»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։

Հաջորդ կետով նախատեսվում է, որ ցմահ դատապարտյալներն առանձին չեն պահվելու, նրանք պահվելու են մյուս դատապարտյալների հետ։ Ցանկության դեպքում, նա կարող է դիմել առանձին պահվելու համար։

«Առաջարկում ենք, որ կալանավորը կամ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում կարողանան ստանալ նույնականացման քարտ»,-փոփոխությունները շարունակեց թվարկել փոխնախարարի պաշտոնակատարը, նշելով, որ այս դեպքում մեկ սահմանափակում է գործում։

Նիստը վարող վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հետաքրքրվեց, հիմա «Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ կա՞ն։

Հովհաննիսյանը պատասխանեց, որ օրենքի ընդունման հետ մեկտեղ պետք է մի սենյակ կահավորվի այդ նպատակով, 6-7քմ մակերեսով տարածք  է լինելում անկողին կլինի, արագ սննդի պատրաստման համար նախատեսված պարագաններով։

«Սանհանգույց էլ պետք է լինի»,-արձագանքեց նա։

Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր առաջարկություններն արվել են պաշտպանի գրասենյակին հասցեագրված բողոքների, դրանցում բարձրացված խնդիրների մոնիտորինգի արդյունքների վրա։

«Սրանով մենք ներդրում ենք դատապարտյալի նկատմամբ անհատական մոտեցման սկզբունքը, և վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմը։ Պետք է արգելքները հնարավորինս  նվազեցվեն։ Միջազգային սկզբունքն այն է, որ ազատությունից զրկված անձին պետությունը պետք է առաջին իսկ պահից, երբ նա մտնում է ՔԿՀ, պատրաստի ազատության։ Եվ նրա համար պետք է կանխատեսելի լինի այն վարքագիծը, որը նա դրսևորելու է, որի հիման վրա պետությունը կատարելու է ռեժիմների կամ ՔԿՀ-ների փոփոխություն, կամ ազատ է արձակելու»,-ասաց Թաթոյանը։

Փաշինյանը բովանդակային առումով պոզիտիվ գնահատեց, բայց մտավախություն հայտնեց, որ պրակտիկայում վատ է կիրառվելու, քանի որ շատ դեպքերում պայմանները բավարար չեն։

«Բովանդակության առումով ճիշտ է։ Շատ հարմար առիթ է, որ արձանագրենք, որ մեր բոլոր ՔԿՀ-ները գտնվում են խայտառակ վիճակում, այսինքն խցային, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են։ Կարևոր փոփոխություններ են, բայց բոլոր ռիսկերի մասին մենք պետք է անընդհատ հիշենք, փորձենք լուծումներ գտնել կառավարության, ՄԻՊ գրասենյակի ու քաղհասարակության համագործակցության արդյունքում»,-ասաց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի ու միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ հնարավոր կլինի հրաժարվել հին ՔԿՀ-ներից, ցավ հայտնեց, որ նոր ՔԿՀ-ն էլ չեն փայլում պայմաններով, ծախսի արդյունավետությամբ։

Որոշմանը գործադիրի ներկա բոլոր անդամները կողմ քվեարկեցին։

Այս հարցի քննարկումից հետո Փաշինյանը լքեց կառավարության նիստը, որը կշարունակի վարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փաշինյանը կառավարությունից շտապեց ԱԺ, որտեղ այսօր վարչապետ են (չ)ընտրելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներին առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}