Թուրք նախարարը՝ Փայլանին. Ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է թուրքական ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերել են, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերին և ամերիկյան «F-35» կործանիչներին որոնք Թուրքիան պատրաստվում է գնել համապատասխանաբար Ռուսաստանից ու Թուրքիայից։
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարին հարց տվողների շարքում է եղել նաև քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Վերջինս մի քանի սուր հարց է ուղղել Աքարին, որի պատճառով խորհրդարանում մթնոլորը լարվել է։
Ստորև ներկայացվում է Փայլանի և Աքարի երկխոսությունը, որին նաև միջամտել են Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների այլ պատգամավորներ։
Գարո Փայլան-Արդյո՞ք Ռուսաստանը S-400-ների տեխնոլոգիաներով կիսվելու է Թուրքիայի հետ։
Հուլուսի Աքար-Այո, դա լինելու է, այդ ամենի մասին խոսվում է։
Գարո Փայլան-S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրում նման բան չի նշվել։
Հուլուսի Աքար- Ոչ, դուք սխալ գիտեք։
Գարո Փայլան- Միթե՞ նման կետ կա։
Հուլուսի Աքար-Իհարկե կա
Գարո Փայլան-Ի՞նչ կասեք F-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշման մասին։ ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում ընդունեց ըստ որի, եթե Թուրքիան չհրաժարվի S-400-ներից, ապա Վաշինգտոնը Անկարային չի մատակարարի F-35-ները։
Աքար-Նման որոշում չկա, աշխատանքները շարունակվում են։ F-35-ների նախագիծը շարունակվում է։
Աքարի պատասխանից հետո երկխոսությանը միջամտել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սուրեյա Սադի Բիլգիչը և ասել է.
«Հարգելի՛ Փայլան, հանգիստ եղիր, մի՛ մտահոգվիր»։
Դրանից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.
«Եվ հետո ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու»։
«Ես գալիք սերունդների համար եմ ասում»,- ի պատասխան ասել է Փայլանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին