ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատումը կապված է այն բանի հետ, որ նա հետ է կանչվել Հայաստանի կողմից։ Ռիա նովոստիին ասել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ում վրա դրվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։
«Հայկական կողմն է նախաձեռնել Յուրի Գրիգորեվիչի հետկանչը գլխավոր քարտուղարի պաշտոնից: Իրենք ներկայացրել են, իրենք էլ հետ են կանչում»,- ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կորոշեն, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը։ Նա չի բացառել, որ այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին կազմակերպության գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ազատվել է պաշտոնից։
Նա նշանակվել էր Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար 2017 թվականի մայիսի 2-ից։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Արմեն Սարգսյան. Երևանը շուտով հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Ղազախստանի ԱԳՆ. Խաչատուրովի փոփոխման գործընթացը շարունակվում է
- Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին