Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ ունի. Զոհրաբ Մնացականյան
«Հայաստանը թեկնածուներ ունի, որոնք մեր գնահատմամաբ կարող են և կպահպանեն ՀԱՊԿ քարտուղարության բնակոնան աշխատանքը։ Դեռևս որևէ բան չեմ կարող ասել, կասեմ, որ հաջորդ շաբաթ լինելու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերի նախարարների նիստ, և մեր մշտական խորհրդում 6 անդամ երկրների ներկայացուցիչները շարունակում են քննարկումները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելու թեմային։
Հարցին՝ Հայաստանը կարողացա՞վ պահպանել կառույցի գլխավոր քարտուղարի առաջադրման իրավունքը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց՝ հարցն այժմ օրակարգում է, բանակցությունները շարունակվում են։
«Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել։ Մենք բավարար ռեսուրս ունենք, որ կարող թեկնածու ունենանք։ Առաջնային շահագրգռվածությունը նրանում է, որ ՀԱՊԿ-ը շարունակի մնալ արդյունավետ։ Մենք կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, իսկ եթե ուրիշի կողմից լինի, վստահ եմ, որ պետք է նայենք՝ ով է այդ ուրիշը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ միաժամանակ նշելով, որ չի կարող առաջ ընկնել գործընթացներից և ասել՝ արդյոք հայկական կողմը որո՞շել է թեկնածու առաջադրել։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք հաջորդ շաբաթ հնարավոր կլինի՞ իրադարձությունների զարգացման ականատես լինել, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նկատեց՝ հաջորդ շաբաթ վերջնական լուծում, հնարավոր է չլինի, սակայն իրենք հանրությանը կզեկուցեն քննարկումների արդյունքների մասին։
Իսկ Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած հայտնի իրադարձությունները կարո՞ղ են բացասաբար ազդել հաջորդ հայաստանցի թեկնածուի նշանակման գործընթացի վրա, հարց ուղղեցին լրագրողները։
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց՝ հենց սկզբից հայկական կողմը ջանացել է տարանջատել ՀԱՊԿ-ի և Հայաստանի ներքին օրակարգերը։
«Այդ առումով մենք հստակ ենք, որ կազմակերպությունը նույնչափ կարևոր է մեզ համար, որքան մյուսների։ Դրա համար մենք տարանջատեցինք։ Մենք մեր գործառույթներն արել ենք և վնասի կոնտեքստում չենք մտածում։ Մենք մտածում ենք մեկ բանի մասին, որ ինչ քննարկենք՝ պետք է լավ լինի կազմակերպության համար, բոլոր 6 անդամների համար։ Կազմակերպությունն աշխատումնէ կոնսենսուսի սկզբունքով, դա համագործակցություն է։ Մենք համագործակցության մթնոլորտում ենք աշխատում, որովհետև դա վեցիս շահն է»,- ասց նախարարի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Արմեն Սարգսյան. Երևանը շուտով հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
- Ղազախստանի ԱԳՆ. Խաչատուրովի փոփոխման գործընթացը շարունակվում է
- Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
- Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին